Verse 1
Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։
Verse 2
Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է։
Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։
instrumental breakdown
Ահով ու մահով, ախ
Ահով ու մահով, ախ
Ահով ու մահով, ախ
Ահով ու մահով, ախ
Ահով ու մահով, ախ լցվել է իմ տունը։
Break
Hovhannes Shiraz
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս
Ու աղբյուրները լեզվիս՝
Ու աղբյուրները լեզվիս՝
Ու աղբյուրները լեզվիս՝
Ու աղբյուրները լեզվիս՝
Verse 3
Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը...
instrumental breakdown
Մահո՜ւ պես դժվար է
Մահո՜ւ պես դժվար է
Մահո՜ւ պես դժվար է
Մահո՜ւ պես դժվար է
Մահո՜ւ պես դժվար է
Անլույս սպասումը...